Սեփական քաղաքացու կյանքը չգնահատող սուլթան Ալիևը, բնականաբար, չի հասկանում խաղաղության գինը


21:52 , 19 մարտ, 2015

Սեփական քաղաքացու կյանքը չգնահատող սուլթան Ալիևը, բնականաբար, չի հասկանում խաղաղության գինը: Նա հասկանում է միայն ուժը և, միգուցե, արժե որոշ ժամանակ ուժի դիրքերից խոսել և ավելի խորանալ մեր պատմական հողերի վրա պետություն հիմնած Ադրբեջանի խորքերը: Ցավում եմ, բայց երկարատև խաղաղություն ունենալու համար պետք է առավել հզոր և խորտակիչ հարված հասցնել Ադրբեջանի իշխանությունը զավթած սուլթանին, կամ էլ ադրբեջանցիները պետք է ժողովրդավարական իշխանություն ձևավորեն` ազատվելով Ալիևի լծից: Ժողովրդավարական Ադրբեջանի հետ ավելի հեշտ կլինի բանակցել և կողք կողքի ապրել: