Բակո Սահակյանը հետմահու պարգևատրել է ադրբեջանական դիվերսիայի հետևանքով զոհված զինծառայողներին


19:48 , 19 մարտ, 2015

Tert.am-ը գրում է.

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 19-ին ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց` ԼՂՀ  պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայողներ Հակոբ Խաչատրյանը, Էդուարդ Հայրապետյանը և Արշակ Հարությունյանը հետմահու պարգևատրվել են «Արիության համար» մեդալով։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմից։