Ուզում եմ խլանալ, որ նման լուր չլսեմ այլևս


17:22 , 19 մարտ, 2015

Ուզում եմ խլանալ, որ նման լուր չլսեմ այլևս: Ուզում եմ կուրանալ, որ չկարդամ նոր զոհի անուն: Ուզում եմ քարանալ, որ սիրտս այսպես չուռչի...
Լավ, էլի՞ քանի հոգի պիտի կորցնենք էդ լամուկների նենգության պատճառով: Տղերք ջան, ախպոր պես, մռնչալիս մի էնպես թափով մռնչացեք, որ էդ բորենիները վախից պոչերը ոտերի արանքում փախչեն, որ վախենան քթերն այս կողմ հանել իրենց ծակուռներից: