Բաղադրությունը
400 գրամ կանաչ լոբոի
4 հատ հավկիթ
1-2 պտճեղ սխտոր
1 ճաշի գդալ կարագ
Թթվասեր՝ ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
1. Հավկիթները խաշել և վրան սառը ջուր լցնել:
2. Մաքրել և կտրել կանաչ լոբին: Ջուր տաքացնել, աղ անել ըստ ճաշակի, ավելացնել կանաչ լոբին և եփել, մինչև փափկի (մոտ5-10 րոպե): Պատրաստի լոբին ցողեք սառը ջրով:
3. Կաթսան թույլ կրակի վրա տաքացնել, մեջը լցնել 1 ճաշի գդալ կարագ, ավելացնել կանաչ լոբին և տապակել մոտ 5 րոպե խառնելով:
4. Տապակած լոբին տեղափոխեք աղցանամանի մեջ, վերևը դնել մանրացրած սխտորը:
5.Մաքրել հավկիթը և կտրել, ավելացնել կանաչ լոբուն:
6. Աղ անել ըստ ցանկության, ավելացնել թթվասերը և խառնել:
Բարի ախորժակ