Նաիրա Զոհրաբյանը՝ ԲՀԿ խմբակցության ղեկավար, իսկ Վահե Էնֆիաջյանը՝ քարտուղար


13:48 , 19 մարտ, 2015

Քիչ առաջ կայացած ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նիստին պատգամավոր Լյովա Խաչատրյանի առաջարկով խմբակցության ղեկավար է ընտրվել կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը, քարտուղար` Վահե Էնֆիաջյանը: Այլ առաջարկներ չեն եղել, և թեկնածություններն անցել են միաձայն։

Ջերմորեն շնորհավորում եմ տիկին Զոհրաբյանին և պարոն Էնֆիաջյանին։ Մաղթում եմ անսպառ ուժ և եռանդ դեպի նորանոր բարձունքներ և ձեռքբերումներ նվաճելու անկոտրում կամք՝ ի նպաստ Հայոց աշխարհի բարօրության և բարգավաճման: