Ռոնալդուն 2018 թվականին հնարավոր է տեղափոխվել ՄԼՍ


06:55 , 19 մարտ, 2015

Tert.am–ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է տեղափոխվել ՄԼՍ: Այդ մասին հաղորդում է «SI»-ն:

30-ամյա ֆուտբոլիստն «արքայական ակումբից» հեռանալուց հետո կարող է համալրել Լոս Անջելեսի, Նյու Յորքի կամ Մայամիի ակումբներից մեկը:

Նշենք, որ «Ոսկե գնդակի» եռակի դափնեկրի պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2018 թվականի հունիսին: