Իսրայելի խորհրդարանական ընտրություններում հաղթել է Նեթանյահուի կուսակցությունը


05:28 , 19 մարտ, 2015

Tert.am–ը գրում է.

Իսրայելում խորհրդարանական ընտրություններում հաղթել է գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուի կուսակցությունը: Այս մասին հայտնում է Russia Today-ը:

Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը կարող է զբաղեցնել 120 տեղանոց խորհրդանի 29 տեղը:

Փորձագետները, սակայն, արձանագրում են, որ Նեթանյահուն ստիպված կլինի կառավարության ձևավորման հետ կապված բարդ խնդիր լուծել: Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը արդեն իսկ Նեթանյահուին հանձնարարել է «մեծ կոալիցիա ձևավորել»: