Վահան Բաբայանը ԲՀԿ խմբակցության նոր քարտուղարի պաշտոնում առաջարկում է Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը


12:34 , 18 մարտ, 2015

Վերջին օրերին շատ է շրջանառվում իմ անունը ԲՀԿ խմբակցության նոր քարտուղարի պաշտոնում առաջադրվելու մասին: Տեղեկացնեմ, որ իմ գործունեությունը կուսակցությունում, ինչպես նաև Ազգային Ժողովում իրականացվում է բավական ծանրաբեռնված ռեժիմով, և ես առաջարկել եմ իմ գործընկեր պատգամավոր Վահե Էնֆիաջյանի թեկնածությունը: Կարծում եմ՝ նա լավագույնս իրեն կցուցաբերի այդ պաշտոնում, այնուամենայնիվ, որոշողը խմբակցության պատգամավորներն են, ուստի որոշումը կկայացվի խմբակցության առաջիկա նիստում։