Վախթանգ Կիկաբիձեն քաղաքական ապաստան է խնդրելու Ուկրաինայից


23:52 , 17 մարտ, 2015

Վրացի հայտնի դերասան, Միմինո ֆիլմի դերակատար Վախթանգ (Բուբա) Կիկաբիձեն Կիևում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իր կնոջ հետ խորհրդակցել է, և իրենք որոշել են քաղաքական ապաստան խնդրել Ուկրաինայի իշխանություններից:
Դերասանը նաև հույս է հայտնել, որ ներկայում Ուկրաինայի պետական համակարգում ընդգրկված և նախկինում Վրաստանում աշխատած վրացի պաշտոնյաները մեծ օգուտ կբերեն Ուկրաինային:

Կիկաբիձեն չի բացահայտել իր որոշման պատճառը, սակայն եթե նկատենք, որ ինքը հաճախ է իր համակրանքը և աջակցությունը հայտնել նախկին նախագահ Սաակաշվիլիին, ապա կարելի է ենթադրել, որ նշվածը կարող է նախաձեռնած լինի հենց վերջինս, իսկ նպատակն, ըստ էության, կրկին հակառուսական ինչ-որ ցուցադրական քայլի դրսևորումն է: