Արմքոմեդիի նոր եթերաշրջանի բացումը շատ հաջող էր. տղերքը նորից փայլեցին


23:31 , 16 մարտ, 2015

Բավական հետաքրքիր էր Արմքոմեդիի եթերաշրջանի մեկնարկը, տղաները նորից փայլեցին, այս անգամ արդեն ATV-ի եթերում: Նոր տաղավարը շատ մոդեռն էր ու սիրուն: Տղերքը սկզբում մի քիչ լարված էին, բայց լավ էր, ընթացքում բացվեցին: Չնայած որ քիփ էին նստած, տեղերով փոխվել էին, ու Սերգեյի մազերը չէին դզում Ճ, բայց հույս ունենանք՝ կաճի: Էդ անընդհատ լիցքավորման ու կրակոցի պահերը մի քիչ հոգնացնող էին, ու շատ դժվարընթեռնելի էր սպիտակ Ar Tarumian Bakhum ֆոնտով գրվածքը մաշկագույն ֆոնին, իսկ խնդիրն էլ ավելի էր բարդացնում կարդալու համար տրված շատ կարճ ժամանակը: Կատակների մեծ մասը չհասցրեցի կարդամ: Մհերի Թրոլինգի լեվելը ևս մի քանի անգամ բարձրացել էր, իսկապես շատ ուրախացրեց, հատկապես, երբ կպցնում էր էքսպոյի աղջիկներին Ճ: Ընդհանուր առմամբ լավ էր ստացվել հարմարվել ընտանեկան ալիքի ֆորմատին: Վստահ եմ, որ նոր ոճի, նոր մակարդակի հումորներ ենք ստանալու տղաներից, որովհետև իրենք չհոգնեցնել գիտեն: