Իսպանիան ցեղասպանությունը չճանաչած երկրներից է, նրանց մոտեցումը հստակ է` պատմության ուսումնասիրումը պետք է մնա պատմաբաններին


17:22 , 16 մարտ, 2015

Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջ. Չիչեքն Իսպանիայի Սենատի նախագահի հետ հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանության հարցում իսպանական կողմի ցուցաբերած «հավասարակշռված» դիրքորոշման կապակցությամբ` հորդորելով շարունակել «օբյեկտիվ» մոտեցումն այդ հարցում` կրկնելով թուրքական պաշտոնական ժխտողականության թեզերը: Իսպանիայի Սենատի խոսնակն էլ նշել է, որ Իսպանիան ցեղասպանությունը չճանաչած երկրներից է, և այդ հարցում մոտեցումը հստակ է` պատմության ուսումնասիրումը պետք է մնա պատմաբաններին: