Սեփական պետականության որակի մասին պատկերացում ունենալը ՆՈՐՄԱԼ մարդու պարտականությունն է


17:07 , 16 մարտ, 2015

ԺԱՆԳՈՏ ՄՏՔԵՐ
Այս կամ այն երկրի որակի ու մակարդակի մասին կարելի է դատել մի շատ պարզ բանաձևով.
երբ իշխանության պահպանման և վերարտադրման համար կիրառվում են արտակարգ միջոցներ, ուրեմն իշխանությունը լեգիտիմ (օրինակարգ) չէ...
Բոլոր ժողովրդավար երկրների սահմանադրությունները հռչակում են, որ իշխանափոխությունն արդարության վրա հիմնված պետության առաջնակարգ պարզ և արտադիր միջոց է: Երբ այդ միջոցը չի կիրառվում (տարբեր հեքիաթամերձ պարզաբանումներով), պետությունը չի կարելի անվանել քաղաքակիրթ:
Վարդագույն երազանքների գիրկն ընկնել չարժե, բայց սեփական պետականության որակի մասին պատկերացում ունենալը ՆՈՐՄԱԼ մարդու պարտականությունն է: