Իրանի Իսլամական Հանրապետությունն այժմ պատրաստ չէ պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը


12:47 , 16 մարտ, 2015

2001թ. ԻԻՀ Մեջլիսի երկու հայ պատգամավորները մշակել և իրանական խորհրդարանի հաստատմանն են ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագիծ, սակայն այն չի արժանացել խորհրդարանի քննարկմանը: ԻԻՀ քաղաքական վերնախավի կուլիսային խոսակցությունները հիմնվել են այն տրամաբանության վրա, որ, չվիճարկելով հանդերձ Հայոց ցեղասպանության եղելությունը, այնուամենայնիվ, ԻԻՀ-ն առայժմ պատրաստ չէ պաշտոնապես ճանաչել տեղի ունեցած ողբերգությունը՝ հարվածի տակ դնելով իր քաղաքական-տնտեսական հարաբերությունները Թուրքիայի հետ: