Վտանգավոր է միայն մի անվտանգության համակարգ ունենալը


11:37 , 15 մարտ, 2015

Մեռանք ասելով, որ վտանգավոր է միայն մի անվտանգության համակարգ ունենալը: Եթե դրան մի բան պատահի, մենք կհայտվենք ծանրագույն վիճակում: Մեզ զոռով խցկեցին ռուսական ռազմական, քաղաքական և տնտեսական համակարգի մեջ, մյուսներից էլ կտրել տվեցին: Հիմա Ռուսաստանը կանգնած է հերթական անորոշության շեմին: Իսկ մենք ինչի՞ առջև ենք կանգնած: