«Էրեբունի-Երևան 2794» տոնակատարությանը նվիրված միջոցառումների շրջանակում ռետրո մեքենաների ավանդական ցուցադրություն (Video)


17:03 , 16 հոկտեմբեր, 2012

«Էրեբունի-Երևան 2794» տոնակատարությանը նվիրված միջոցառումների շրջանակում ռետրո մեքենաների ավանդական ցուցադրությունն այս անգամ կազմակերպվեց մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայում: Ցուցադրության ներկայացվեցին շուրջ 30 հնաոճ մեքենաներ: Դրանցից ամենահինը եղել է 1936 թվականի արտադրության: Ներկայացվեցին ինչպես նախկին Խորհրդային Միությունում, այնպես էլ այլ երկրներում արտադրված ռետրո ոճի ավտոմեքենաներ: