Չի բացառվում, որ ԼՂ խնդիրը դառնա Մինսկի համաժողովի քննարկան առարկա


22:00 , 14 մարտ, 2015

Դատելով լրահոսից՝ չի բացառվում, որ ԼՂ խնդիրը դառնա Մինսկի համաժողովի քննարկան առարկա: Մինսկի խմբում կան նաև մեզ ոչ բարյացկամ երկրներ, օրինակ՝ Թուրքիան: Ես չգիտեմ, թե ինչ նպատակով է հրավիրվում Մինսկի համաժողովը, սակայն մեր դիվանագիտությունն ամեն բան պետք է անի՝ համանախագահության այսօրվա ձևաչափը պահպանելու համար: ԵԱՀՄ ՄԽ համանախագահության այսօրվա ձևաչափն ամենաօպտիմալն է ու բալանսավորվածը: