«Պուտինն արդեն ապագայում է». «Ռուսաստան-24» լրատվականի անդրադարձը (տեսանյութ)


23:11 , 13 մարտ, 2015

Fact.am-ը գրում է․

ՌԴ պետական «Ռուսաստան-24» լրատվական հեռուստաալիքը մարտի 13-ին՝ մոսկովյան ժամանակով մոտ 13:20-ին հաղորդել է, որ «մարտի 16-ին նախագահը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Ղրղզստանի նախագահի հետ»՝ հղում անելով Կրեմլի մամլո ծառայությանը:

Նշենք, որ Պուտին-Ատամբաև հանդիպումն իրավամբ տեղի է ունենալու մարտի 16-ին, իսկ այս թյուրիմացությունը հավանաբար հաղորդավարուհի պատճառով էր, քանի որ եթերից երևացող  տեքստում իրադարձությունների ժամանակները խառնած չեն:

Դիտե՛ք տեսանյութը…