Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել շքանշանների հանձնման արարողություն


22:05 , 13 մարտ, 2015

images (8)Fact.am-ը գրում է․

Մարտի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի է ունեցել շքանշանների հանձնման հանդիսավոր արարողություն: Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից՝ կրթության և մշակույթի ոլորտում Հայրենիքին և ժողովրդին մատուցած ծառայությունների համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշաններ են հանձնվել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին, Սիմեոն Հախումյանին, Կոմիտասի անվան լարային քառյակի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թադևոսյանին և ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանին:
Հանդիսությունն ամփոփվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով և «Պահպանիչ» աղոթքով: