Ամենակարևոր պահին Րաֆֆին «բացակա» է գրվել


04:44 , 13 մարտ, 2015

Ասեցի, չէ՞, ամենակարևոր պահին Րաֆֆին «բացակա» է գրվել: Չկա, վաղն էլ չի լինի: Զարուհին արդեն խոսել է, Հակոբյան Ռուբիկին ու Մարտիրոսյան Արմենին գրեթե «ինքնակոչ» է անվանել՝ չբացառելով ներկուսակցական պաշտոնանկությունները: Սերժին հանդիպած երկյակն էլ Զարուհուն «կինքակոչի»: Հետո կհայտնվի Րաֆֆին ու միայն իրեն հասկանալի հայերենով կխոսի ինչ-որ օրակարգերի մասին, ու աջաբսանդալը կդառնա կատարյալ: Նախագահական ընտրությունների գրեթե բոլոր ֆավորիտ թեկնածուներին բնորոշ է էս անատամությունը, վճռական պահերին թեյ խմելու ցանկությունը, «միայնակ զոհի» չիրականացված բարդույթը. ծիսականության ռաբիսությունը: Սերժին մեղադրում եք, որ ի՞նչ անեք, երբ մարդը կարողանում է ոտքի վրա երեք զրոներ պակասեցնել... Բա էդ մարդու համար քաղաքականությունը բիզնես ա, որտեղ ապրանքի գին գցելը բնականոն գործընթաց է համարվում: