Ոչ թե վախի մթնոլորտի դեմ է պետք պայքարել, այլ անճարության մթնոլորտի


22:00 , 12 մարտ, 2015

Ընդդիմությունը պարբերաբար խոսում է իշխանության կողմից վախի մթնոլորտի ստեղծման մասին: Հատկապես ընտրությունների ժամանակ: Սակայն իրականում իշխանությունն անճարության մթնոլոտ է ստեղծում: Մի՞թե մարդիկ ընտրակաշառքը վերցնում են, որովհետև վախենում են: Ոչ: Նրանք կաշառքը վերցնում են, որ «հիմարի» կարգավիճակում չհայտնվեն, երբ պարզվի, որ իշխանությունը, միևնույնն է, հաղթեց, իսկ իրենք նույնիսկ «շանից մազ չպոկեցին»: Ուրեմն ոչ թե վախի մթնոլորտի դեմ է պետք պայքարել, այլ անճարության մթնոլորտի: