Դիաբետի դեմ պայքարելուն օգնում է սոխը. հետազոտություն


16:44 , 11 մարտ, 2015
Դիաբետի դեմ պայքարելուն օգնում է սոխը. հետազոտությունAroxj.am-ը գրում է.

Շաքարային դիաբետ ունեցողների մոտ արյան մեջ խոլեստերինի ու գլյուկոզայի մակարդակը կարելի ավելի արդյունավետ իջեցնել: Այսպիսի եզրակացության են եկել Դելտայի համալսարանի էնդոկրինոլոգիական բժշկական դպրոցի գիտնականները: 

Նրանց փորձարկումները ցույց են տվել, որ  մետմորֆինի արդյունավետությունը կրկնապատկվում է, երբ դեղամիջոցի հետ զուգահեռ նաև տրվում է սոխի էքստրակտ: Սա գիտնականները հիմնավորում են կատարված փորձով: 

Առաջին փորձերը կատարվել են մկների վրա: Յուրաքանչյուր մկան, որը հիվանդ է դիաբետով, իրենց մարմնի զանգվածին համապատասխան մետմորֆինի հետ միասին տվել են նաև 400 և 600 միլիգրամ սոխի էքստրակտ: Արդյունքում պարզվել է, որ արյան մեջ խոլեստերինի ու գլյուկոզայի մակարդակը 35-50 տոկոսով ավելի է նվազում, քան միայն մետմորֆինի դեպքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ