«Ռուսական արջի» թիրախն այս անգամ Լոնդոնն է լինելու


13:24 , 10 մարտ, 2015

Ռուսական արջը որջից հանելու հարյուր ձև
գիտեմ, սակայն նրան հետ քշելու և ոչ մեկը: 
Օ. Բիսմարկ
Ի՞նչ է որոնում արևմուտքը Ռուսաստանին անվերջ բշտելով… Իր մահն է որոնում:
Ուշադրություն չդարձնելով Օտտո Ֆոն Բիսմարկի Ռուսի հետ չպատերազմելու բոլոր զգուշացումներին՝ Արևմուտքն այսօր «ռուսական արջը» որջից հանելու ջանք չի խնայում:
Ի պատասխան Արևմուտքի բոլոր «միջոցառումներին», որոնք, ինչպես ասում են նույն գերմանացիները, «երկնագույն թելերով են կարված», Ռուսաստանն առայժմ կրկնում է Բիսմարկի մեկ ուրիշ ասույթ՝ հիշեցնելով՝ «ռուսների հետ պետք է կամ ազնիվ խաղալ կամ չխաղալ ընդհանրապես»՝ ակնարկելով ռուսական արջի խաղաղասիրության, սակայն, նաև նրա ճանկերի, իր տարածքները պաշտպանելու նրա վարքագծի առանձնահատկությունների մասին: Սակայն ոչ ոք ականջ չի դնում այս հորդորներին: Ավելին, հաշվի չառնելով Բիսմարկի «Ռուսաստանը վտանգավոր է իր աննշան պահանջմունքներով» ասույթը, Արևմուտքը նրա հանդեպ կիրառում է տնտեսական պատժամիջոցներ, որոնք է՛լ ավելի են մեծացնում արջի որջից դուրս գալու հավանականությունը:
«Ռուսական արջը» մշտնջենական և համընդհանուր խաղաղության կողմնակիցն է: Շատերն են փորձել խաթարել նրա խաղաղ կյանքը... «Ռուսական արջը» չունի մեծ երևակայություն և խաղաղության հաստատման մեկ ձև գիտե. ջարդուխուրդ անել իր անդորրը խանգարողներին ու մտնել նրանց մայրաքաղաքները դրանից բխող բոլոր հետևանքներով: Եվ հավանաբար սա է նաև Օլանդի ու Մերկելի «խաղաղարար» շահագրգռվածությունների պատճառը... Իրենք գոնե իրենց պատմությունը լավ գիտեն:
«Ռուսական արջը», տեսնելով, որ Արևմուտքի գլխավոր մայրաքաղաքներից Փարիզը կամ Բեռլինը գրավելով՝ իր ուզած մշտնջենական խաղաղությունն այդպես էլ չհաստատվեց, այսօր որոնում է բոլոր չարիքների գլխավոր որջը և կարծես կանգ է առել ՄՇՈՒՇՈՏ ԱԼԲԻՈՆԻ վրա… Լոնդոնին մի քոսոտ մոզի «ռուսական արջին» դեմ տալով՝ այս անգամ չի հաջողվելու ջրից չոր դուրս գալ…

Կից նյութն այստեղ