Տարիքը հիմնականում ազդում է ֆուտբոլիստի վերականգնողական պրոցեսի վրա


00:50 , 10 մարտ, 2015

Իմ կարծիքով՝ (որը նաև փորձի շնորհիվ ա ձևավորվում) տարիքը հիմնականում ազդում ա ֆուտբոլիստի վերականգնողական պրոցեսի վրա։ Այսինքն, եթե դու ծանր խաղ էիր անցկացնում, 25 տարեկանում քեզանից պահանջվում էր մեկ օր ամբողջությամբ վերականգնվելու համար, իսկ ահա 32-35-ում դրա համար պահանջվում է արդեն շատ ավելի երկար ժամանակահատված՝ կախված տվյալ օրգանիզմի հնարավորություններից։ Իսկ ահա մնացած առումներով մեծանալն ավելի օգուտ է, քան վնաս։ Փորձ, վարպետություն, խաղային դրվագների ավելի լավ ըմբռնում և այլն...