«Լիլիթ Մարգարյան» նորաձևության տան «Gallery 100» նոր հավաքածուի ցուցադրությունը՝ ապրիլի 7-ին


23:12 , 7 մարտ, 2015

2015թ. ապրիլի 7-ին կկայանա հայրենական նորաձևության հիմնադիրներից մեկի՝ Լիլիթ Մարգարյանի «Gallery 100» հավաքածուի ցուցադրությունը։ Այն նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

Միջոցառումն իրականացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի աջակցությամբ:  

Հատուկ շնորհակալություն ՀՀ Սփյուռքի նախարարությանը միջոցառման իրականացմանը նպաստելու համար:

Հավաքածուի հիմքում հայ կնոջ կերպարն է ու նրա ոճի զարգացումը, որն ուղեկցվել է պատմական և տարածքային բազմազան գործոնների ազդեցությամբ: Դիզայները կատարելության է հասցնում 1915-ին վերապրած հայ կին-անհատին, ով ոչ միայն կարողացել է պահպանել բարոյական բարձր արժեքները, այլև գեղարվեստի մեծ վարպետների սերունդ է դաստիարակել:

Շարունակությունը` այստեղ