«Արևելյան գործընկերության գագաթնաժողովն ուղղված չէ որևիցե մեկի դեմ». Մոգերինի


04:36 , 7 մարտ, 2015

Lurer.com–ը գրում է.

Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որը մայիսին տեղի կունանա Ռիգայում, ուղղված չի լինի որևիցե մեկի դեմ, դաշինքների և ազդեցության ոլորտների դարաշրջանը մնացել է անցյալում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 6-ին Ռիգայում հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավ ար Ֆեդերիկա Մոգերինին:

«Այն կանցնի Ուկրաինայի հակամարտության և դրան մեր պատասխանի համատեքստում»,- ասել է Մոգերինին:

Նա նշել է, որ Եվրասիական տնտեսական միությունը մտել է ուժի մեջ, և Եվրամիության երկու գործընկերներ՝ Բելառուսը և Հայաստանը, անդամակցել են դրան: «Ես ցանկանում եմ նշել, որ գագաթնաժողովը վերաբերում է մեր գործընկերների հետ հարաբերություններին, այն ուղղված չէ որևիցե մեկի դեմ: Դաշինքների, ազդեցության ոլորտների վրա հիմնվող մտածողությունը պատկանում է մեր պատմության բոլորովին այլ, ավելի մռայլ դարաշրջանին: Եվրամիության գործընկերությունը երբեք չի լինի որևիցե մեկի դեմ թշնամանքի հայտարարում»,- ասել է Մոգերինին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: