Էլիոթի պիեսն ու Նեմցովի սպանությունը


05:59 , 7 մարտ, 2015

Բորիս Նեմցովի սպանությունից անցել է մեկ շաբաթ: Կրքերը մի փոքր հանգստացել են, ու կարելի է ավելի սթափ գնահատականներ տալ՝ հուզական դաշտից դուրս: Երբ ես կամ իմ պես մտածողներն ասում ենք, որ այս սպանության քաղաքական պատասխանատվությունն ընկնում է իշխանությունների վրա, դա չի նշանակում, որ պնդում ենք, թե ընդդիմադիր գործչի սպանության հրամանը տվել է հենց Պուտինը: Դա նշանակում է, որ Պուտինի քաղաքականության հետևանքով երկրում ձևավորվել է անտագոնիզմի ու վախի մթնոլորտ, որի հետևանքով ընդդիմադիրները հայտնվում են թիրախի դերում: Թոմաս Էլիոթն իր «Սպանություն տաճարում» պիեսում արքեպիսկոպոս Թոմաս Բեկետի սպանությունը ներկայացնում է որպես հանցագործություն, որը կատարվել է լուռ հրամանով: Անգլիայի Հենրիխ II թագավորին պետք չէր տալ ուղիղ հրաման. նրա ենթակաները գիտեին, թե, իրենց կարծիքով, ովքեր են խարխլում պետության հիմքերը: Այս իրադարձությունը տեղի է ունեցել XII դարում, բայց պիեսի եզրահանգումներն ակտուալ են անգամ ինը դար հետո: