Յանուկովիչի հողատարածքները վերադաձվել են Ուկրաինայի պետությանը


02:21 , 7 մարտ, 2015

Tert.am–ը գրում է.

Կիևի շրջանի վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել պետական սեփականությանը վերադարձնել 8,8 հեկտար տարածքով անտառային ֆոնդով հողը, որը պատկանել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Այս հողատարածքում է գտնվում Յանուկովիչի «Ակացիա» նստավայրը, որի արժեքը գնահատվում է 5,2 մլն գրիվեն:

Ավելի վաղ՝ 2014-ի աշնանը դատարանը պետությանն էր հանձնել ևս երկու հեկտար տարածք, որտեղ գտնվում էր Յանուկովիչի «Մեժիգորյե» կալվածքը: