Ադրբեջանում լրատվական գործակալության գլխավոր խմբագրի են ձերբակալել


00:02 , 7 մարտ, 2015

Tert.am-ը գրում է․

Ադրբեջանում ձերբակալվել է «Ասիա» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Ջաֆար Ջաֆարովը: Այս մասին հայտնում է Interfax-ը:

Ըստ այդ երկրի ՆԳՆ-ի և Գլխավոր դատախազության համատեղ հայտարարության՝ նա ձերբակալվել է շանտաժի և շորթման կասկածով: Նա նաև հանցակիցներ է ունեցել:

Ջաֆարովը ձերբակալվել է հանցանքի վայրում, երբ 5 հազար մանաթ գումար է վերցրել Ադրբեջանի բնակիչ Սակիթ Մեջիդովից:  Վերջինս այդքան գումար է վճարել, որպեսզի, ըստ պաշտոնական մեղադրանքի, գլխավոր խմբագիրը չտարածի նրա ու ինչ-որ կանանց հանդիպումների տեսագրություններ: