Մոսկվայում սառցե բերկորն ընկել է 27-ամյա կնոջ և նրա մանկահասակ երեխայի վրա


23:49 , 6 մարտ, 2015

Replik.am-ը գրում է․

Մոսկվայում սառցե բեկորն ընկել է 27-ամյա կնոջ և մանկասայլակում գտնվող նրա երեխայի վրա: Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները: Միջադեպը տեղի է ունեցել երեկ Մոկսվայի ժամանակով ժամը 20:00-ի մոտակայքում:

Հայտնվում է, որ սառցե բեկորը պոկվել և ցած է ընկել 5-րդ հարկից: Կինը հիվանդանոց է տեղափոխվել ձեռքի կոտրվածքով, գլխի և ոտքի վնասվածքներով: Երեխան նույնպես տուժել է: Բարեբախտաբար, նրանց կյանքին վնաս չի սպառնում:

Ոստիկանությունն ուսումնասիրում է միջադեպի մանրամասները: