«Մհեր Սեդրակյանի հետ որեւէ կապ չունեմ, նրա մոտ երբեք չեմ աշխատել» «Կյաժ Մարտունը»` իրեն բերման ենթարկելու լուրերի մասին


23:34 , 6 մարտ, 2015

«Մհեր Սեդրակյանի հետ որեւէ կապ չունեմ, նրա մոտ երբեք չեմ աշխատել» «Կյաժ Մարտունը»` իրեն բերման ենթարկելու լուրերի մասինAravot.am-ը գրում է․

Այսօր լուր էինք հրապարակել, որ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի մոտ մարտի 4-ին սպանության գործում, ըստ որոշ տեղեկությունների, կասկածվում է Ազգային ժողովի պատգամավոր Մհեր Սեդրակյանի թիկնազորի անդամներից Մարտուն Կարապետյանը (լուսանկարում), որը հայտնի է որպես «Կյաժ Մարտուն», Էրեբունի համայնքում նրան անվանում են Մհերի նորաթուխ «քիլլեր»:

Aravot.am-ի հետ զրույցում Մարտուն Կարապետյանը վստահեցրեց, որ Մհեր Սեդրակյանի մոտ երբեք չի աշխատել, ու թեեւ բնակվում է Էրեբունի համայնքում, ավելի կոնկրետ` Թոխմախ կոչվող թաղամասում, բայց Սեդրակյանի հետ որեւէ կապ չունի. «Ոնց կարելի է «շառ» անել, չեմ էլ պատկերացնում, թե ով է նման լուրեր տարածում: Ես սպորտսմեն տղա եմ` բառեց` հունահռոմեական ըմբշամարտիկ, գնում եմ թուրքին հաղթում եմ` գալիս»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ