Ֆանտասիկ ռեկորդ. պարաշյուտով թռիչք տիեզերքից (Video)


09:34 , 15 հոկտեմբեր, 2012
Ավստրիացի էքսթրեմալ Ֆելիքս Բաումգարտները թռիչք է կատարել պարաշյուտով ստրատոսֆերայի վերին շերտերից. թռիչքի արագությունը գերազանցել է ձայնի արագությանը, հայտնում է Red Bull Stratos-ը: 

Ցատկի համար պատրաստվել է հատուկ համազգեստ, որը կանոնակարգում է ճնշումն ու պահպանում է ջերմաստիճանի ու թթվածնի անհրաժեշտ մակարդակը: Առանց այդ համազգեստի, մարդը ստրատոսֆերայում միանգամից կկորցնի գիտակցությունը եւ կսառչի: 

Այսպիսով, Բաումգարտները գերազանցել է Ջո Քիթինգի սահմանած ռեկորդը, ով  1960թ.-ին 31 կմ բարձրությունից ցատկել է օդապարիկի զամբյուղից: Այդ ցատկը գլխավորել է մարդկության պատմության մեջ ամենախելագար ցատկերի վարկանիշը