Վարժություն «կուզիկության» դեմ


20:00 , 6 մարտ, 2015

1Mashable.am-ը գրում է․

Պետք է մկանները աշխատեցնեք, որպեսզի ունենաք ուղիղ ողնաշար և մոռանաք կուզիկության մասին: Ահա վարժություն դրա համար:

Պառկեք որովայնի վրա՝ երեսով ներքև: Դանդաղ բարձրացրեք մարմնի վերին հատվածը այնքան բարձր, ինչքան կարող եք: Ձեռքերը կարող եք ֆիքսել գոտկատեղին: Եվ այսպիսի դիրքով մնացեք այնքան ժամանակ, ինչքան կարող եք: Կրկնել 10 անգամ՝ առաջին անգամվա համար դա բավական է: Եթե կրկնել այս վարժությունը ամեն օր, ապա կնկատեք, թե ինչպես է ձեր ողնաշարը ուղղվում: Հիշեք, որ կուզիկությունը սեղմում է թոքերը, կրծքավանդակը, սիրտը, լյարդը: