Հրաշալի միջոց, որ կօգնի ոտքերը սափրելուց հետո ունենալ հարթ մաշկ


22:07 , 6 մարտ, 2015

Դիմակը պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ կլինի.

- 2 հատ ասպիրինի հաբ

- ¼ բաժակ մաքուր ջուր, կարելի է եռացրած-սառացրած

- մի քանի կաթիլ գլիցերին

Հաբերը փոշիացրեք, ավելացրեք ջուրը, հետո գլիցերինը: Լավ խառնեք, մինչև ասպիրինը լրիվ լուծվի:

Այժմ սովորականի պես սափրեք ոտքերը, որից հետո բամբակե կտորե տամպոնը թաթախեք լուծույթի մեջ և քսեք ոտքերին: