ԼՂՀ խորհրդարանի մայիսին նշանակված ընտրություններին մտադիր է մասնակցել Սամվել Բաբայանը


05:45 , 6 մարտ, 2015

ԼՂՀ խորհրդարանի մայիսին նշանակված ընտրությունները կարող են ինտրիգային լինել, որովհետև դրանց՝ ընդդիմությանն աջակցելու միջոցով մտադիր է մասնակցել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, վերջին տարիներին Մոսկվայում բնակվող Սամվել Բաբայանը: Այս հանգամանքը կարող է նույնիսկ որոշակի ցնցումների տեղիք տալ: Հետաքրքիր է նաև այն հացը, թե արդյո՞ք Բաբայանը սահմանափակվելու է Ղարաբաղով, թե՞ այդ ընտրություններն առիթ են՝ հայաստանյան քաղաքական կյանք վերադառնալու համար: