Էս մի ճակատի գիրն էլ ջնջվեց. հիմա արդեն իսկական ժամանակն ու տեղն է անդամագրվել ՀՀԿ-ին....))))


18:22 , 5 մարտ, 2015

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը ևս լքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։

Բալասանյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հաշվի առնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից դուրս գալու մասին որոշումը՝ այլևս ոչ մի պարտավորվածություն չեմ տեսնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ: Միաժամանակ լինելով ապաքաղաքականացված կառույցի ղեկավար՝ նպատակահարմար չեմ գտնում իմ հետագա անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:

Ուզում եմ մատնանշել հետագա համագործակցության պատրաստակամությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և բոլոր քաղաքական ուժերի հետ՝ քաղաքում կուտակված բազմաթիվ խնդիրների լուծման և Գյումրիին նոր կարգավիճակ տալու համար՝ ի շահ Գյումրիի և գյումրեցիների»: