Նաիրա Զոհրաբյանը միաձայն ընտրվել է ԲՀԿ նախագահ


16:18 , 5 մարտ, 2015

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ արտահերթ 8-րդ համագումարում այսօր միաձայն ընտրվել է որպես կուսակցության նախագահ:

Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց կուսակցության քարտուղար Վահան Բաբայանը՝ նշելով, որ 189 պատվիրակներից 170 ներկա է եղել:

Նաիրա Զոհրաբյանի թեկնածությանը ձեռնպահ է քվեարկել միայն Լյովա Խաչատրյանը:

Որպես ԲՀԿ նախագահի թեկնածու առաջադրվել է միայն Նաիրա Զոհրաբյանը: