Ինչո՞վ է զբաղված Կառավարության` «Մշակույթի նախարարություն» անունով բոստանը


19:15 , 13 հոկտեմբեր, 2012

Օպերային թատրոնի 86-հոգանոց բալետային խումբը մի քանի ամսով հարկադիր պարապուրդի մեջ է, ու սա մեր բալետի, թերևս, վերջին ճիգն է: Սունդուկյան թատրոնը բաժանվել է երկու չկայացած արտիստների` Տիգրան Ներսիսյանի և Սուրեն Շահվերդյանի թիմերի միջև, ու սա էլ Մայր թատրոնի վերջին սկիզբն է... Ուղղակի հիշեցի, որ մեր կառավարության կազմում պետք է, որ մշակույթի նախարարություն անունով բոստան ունենայինք...