ԱՄՆ-ն կարող է ընդլայնել «Մագնիտսկու ցուցակը» ` Բորիս Նեմցովի սպանության պատճառով. Նուլանդ


12:18 , 5 մարտ, 2015

Lurer.com-ը գրում է․

ԱՄՆ-ը քննարկում է «Մագնիտսկու ցուցակի» ընդլայնման տարբերակը՝ Մոսկվայում քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության հետ կապված: Այս մասին հայտարարել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք մինչև տարեվերջ կուսումնասիրենք ցուցակը և կտեսնենք, թե այդ ընթացքում ինչ կիմանանք տեղի ունեցած հանցագործության մասին»,- ասել է նա:

Նուլանդը նաև հավելել է, որ «ԱՄՆ-ն ակնհայտորեն հասկացրել է Ռուսաստանի Դաշնությանը, որ միջազգային հանրությունը կսպասի հետաքննության, որը կհամապատասխանի միջազգային չափանիշներին և կպարզի ոչ միայն կրակողին, այլև պատվիրատուին»: