Ինչպես ստեղծվեց ԲՀԿ-ն


11:45 , 5 մարտ, 2015

Ուրեմն հիշեք, թե ինչպես ստեղծվեց ԲՀԿ-ն։ Մի քանի օրում տասնյակ գրասենյակներ բացվեցին հանրապետության բոլոր քաղաքներում ու վարչատարածքային միավորումներում։ Որոշ տեղերում բարեգործություններ անելով, որոշ տեղերում աշխատանքի հարցեր լուծելով, որոշ տեղերում անվճար իրավաբանական ծառայություններ մատուցելով։ Ոչինչ, որ այդ կուսակցությունը դեռևս ծրագիր ու կանոնադրություն չուներ, նույնիսկ հայտնի չէր, թե ով է կուսակցության հիմնադիրը կամ ղեկավարը։ 
Քանի որ ՀՀԿ-ն անհանգստացած է, որ ներկայումս Բարգավաճի տեղը դատարկ է մնացել, ուստի պետք է սպասել, որ նույն շռնդալից դիտարժանությամբ նոր կուսակցություն կբացվի, որի ղեկավարը, ամենայն հավանականությամբ, կլինի իշխանական կերակրատաշտակի մոտ ներկայումս գտնվող մի ոչ հանրապետական գործիչ կամ օլիգարխ (դե հասկանում եք, այդքան գրասենյակներ բացել ու պահելը հեշտ բան չէ, չհավատաք, որ մարդիկ անվարձահատույց օրեր կմեռցնեն գրասենյակներում՝ հանուն գոյություն չունեցող գաղափարի)։