Slaq.am-ը գրում է․
55-ամյա մի տղամարդ սրածայր զենքով հարձակվել է Հարավային Կորեայում ԱՄՆ դեսպան Մարկ Լիպերտի վրա և վնասել նրա դեմքն ու դաստակը: Նա բղավել է, որ հակառակորդ Կորեաները պետք է միավորվեն:
Լրատվամիջոցներում հայտնված լուսանկարներում երևում է Լիպերտի արյունոտ դեմքն ու ձեռքը: Նրա հագուստն ամբողջովին արյան մեջ է:
ԱՄՆ պետդեպարտամենտը քննադատել է հարձակումը, որը տեղի է ունեցել Սեուլի կիրառական արվեստի կենտրոնում, որտեղ դեսպանը պատրաստվում էր դասախոսության: Լիպերտին տեղափոխել են տեղի հիվանդանոց: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Ոստիկանները ձերբակալել են տղամարդուն, ով ձերբակալումից հետո հակապատերազմական կոչեր է արել: