Այսքանից հետո ինչպես չասել՝ կեցցե թուրքական դատարանը


10:30 , 5 մարտ, 2015

Հետաքրքիր դատավարություն և էլ ավելի ուշագրավ դատավճիռ է կայացվել թուրքական բարձրագույն վերաքննիչ դատարանում: Նախկին ամուսիններն ապահարզանից հետո դիմել են դատարան՝ անհաջող ամուսնության ընթացքում փոխադարձ վիրավորանքների համար միմյանցից փոխհատուցում ստանալու նպատակով: Ի տարբերություն առաջին ատյանի դատարանի՝ բարձրագույն վերաքննիչ դատարանը վճռել է պատասխանատվության ենթարկել ամուսնուն, ով կնոջն ասելով «ես քեզ չեմ սիրում արտահայտությունը»՝ «զգացմունքային բռություն» է իրականացրել կնոջ նկատմամբ:
Այսքանից հետո ինչպես չասել՝ կեցցե թուրքական դատարանը, ամենակնամեծար դատարանն աշխարհում:)