«Չորրորդ իշխանություն». Հմի կարանք չէ՞ դախով իրար հետ շփվենք. Մհեր Սեդրակյանը Մուրադ Գուլոյանին


08:53 , 5 մարտ, 2015

«Երեկ կառավարության կողմից հրավիրված արտահերթ նիստի ավարտից հետո բավական բարձր էր Աժ պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի տրամադրությունը: Նիստերի դահլիճից իջնող աստիճանների վրա նա, ողջագուրվելով Գագիկ Ծառուկյանի խնամի, ԲՀԿ-ական Մուրադ Գուլոյանի հետ, ասաց. «Հմի կարանք չէ՞ դախով իրար հետ շփվենք»: Մինչ Գուլոյանը կպատասխաներ, պատգամավոր Գրիգոր Մարգարյանը՝ Բելլաջիոյի Գրիշը, առաջ ընկավ՝ ասելով. «ոնց որ թե կարանք»: «ՉԻ» լրագրողը Մուրադ Գուլոյանից փորձեց մեկնաբանություն ստանալ, թե երբվանի՞ց չէին կարողանում շփվել միմյանց հետ, ինչին ի պատասխան պատգամավորը նշեց. «Մհերը մեր հարյուր տարվա ընկերն ա, միշտ էլ շփվում ենք, հանդիպում ենք, ինքը ուղղակի կատակ էր անում»»,–գրում է թերթը։