Տանիքից ընկած սառցաբեկորը սպանել է նորածին երեխային (տեսանյութ)


04:33 , 5 մարտ, 2015

Կիրովում տեսանկարահանող սարքերը ֆիքսել են այն պահը, երբ հսկայական սառցաբեկորը տանիքից ընկել է մոր հետ զբոսանքի դուրս եկած նորածնի մանկասայլակի վրա։ Փոքրիկ Դիման տեղում մահացել է։ Դեպքը տեղի է ունեցել փետրվարին։ Այսօր փոքրիկը կդառնար մեկ ամսական։ 

Վերջին շրջանում Կիրովում հաճախակի են դարձել նման դեպքերը։ Սա արդեն հինգերորդ դեպքն է, երբ սառցաբեկորները տանիքներից ընկնում են երեխաների վրա։ Իսկ տանիքի սառույցն այդպես էլ մնում է չմաքրված...