ԵՄ հանձնակատար. Եվրոպական հարևանության քաղաքականությունը պետք տարբերակված մոտեցումներ որդեգրի


22:54 , 4 մարտ, 2015

ԵՄ հանձնակատար. Եվրոպական հարևանության քաղաքականությունը պետք տարբերակված մոտեցումներ որդեգրի Panorama.am-ը գրում է․

ԵՄ-ն հանդես է եկել հարևան երկրների հետ տարբերակված համագործակցություն մշակելու նախաձեռնությամբ` սկսած ազատ առևտրի և ասոցացման մասին համաձայնությունից մինչև համագործակցության առավել լայն շրջանակներ: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը: 

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը ներկայացնելով Եվրոպայի հարևանության քաղաքականության զարգացման հաշվետվությունը նշել է, որ հարևանության նոր քաղաքականությունը չպետք է համեմված լինի «մեծամտությամբ»:

«Մենք պետք է ստեղծենք հավասար համագործակցություն, իսկ մեր քաղաքականությունը չպետք է հանդես գա միայն պահանջողի դերում:

Եվրահանձնաժողովը պետք է հաշվի առնի մեր հարևան երկրների միջև առկա տարբերությունները»,- հայտարարել է հանձնակատարը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ