Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարության մեջ ըմբռնեցի դավաճանության և վաճառվածության երանգներ


15:04 , 13 հոկտեմբեր, 2012

Րաֆֆի Հովհաննիսյանի հուզականության մեջ չկար ռացիոնալության նույնիսկ հատիկ: Դա աբսուրդ է զոհաբերել փորձառու դաշնակիցներին հանուն երիտասարդների, այն էլ քաղաքական այս բարդ իրավիճակում: Ցավոք, իմ կողմից միշտ հարգված քաղաքական գործչի հայտարարության մեջ ըմբռնեցի դավաճանության և վաճառվածության երանգներ, ինչը, սակայն, ցավով եմ արձանագրում և ցանկանում եմ սխալված լինել: Այնուամենայնիվ, ինձ մոտ տպավորություն ստեղծվեց , որ այդ հայտարարության խմբագիրը Ռուբեն Հակոբյանն է և նրա <<պապաները>>: Թույլ էր նաև խաչատուր քոքոբելյաի հակադարձումը: Չի կարող անհասկանալի պատճառ լինել և տուն-տունիկ պետք չէ խաղալ, պետք է ուղիղ ասել , թե ինչ է պատահել:Հակառակ դեպքում Ազատ դեմոկրատները չեն շահի այս իրավիճակից: