Դժվար է պայքարել նենգ թշնամու դեմ, բայց ավելի դժվար է, երբ ներքին թշնամին է սկսում գլուխ բարձրացնել


20:07 , 3 մարտ, 2015

Manvel KostandyanԱդրբեջանական ռեժիմի սադրանքներին ու լկտիությանը վերջ դնելու համար ոչ մի անգամ հույսս չեմ դրել միջազգային կառույցների վրա` լինի դա ԵԱՀԿ կամ եսիմ ինչ, բայց միշտ հուսացել եմ, որ էս կառույցները կսկսեն հարցերին ու դեպքերին արդարամտորեն նայել ու նման դեպքերում իրենց պարտականությունների շրջանակում կաշխատեն: Մի կարևոր բան էլ` Բաքվի ռեժիմին ոչ մի անգամ, ի տարբերություն շատերի, չեմ ազատել պատասխանատվությունից ու մեղքը բարդել սեփական բանակի ու սպայի գլխին: Իհարկե, դժվար է պայքարել նենգ թշնամու դեմ, բայց ավելի դժվար է, երբ ներքին թշնամին է սկսում գլուխ բարձրացնել: Զինված ուժերին դաս մի տվեք ու ձեր կեղտոտ լուրերով մի պղծեք զոհվածների վառ հիշատակը...