Հերոսներ, մի հանձնեք ձեր պարգևները


21:27 , 3 մարտ, 2015

Հերոսներ, մի հանձնեք ձեր պարգևները: Դուք մեդալ ստանալու համար չեք դարձել ազատամարտիկ, բայց այդ պարգևները ձեզ շնորհել է ժողովուրդը, ի տարբերություն նրանց, ով այսօր մեդալի արժանանում է իշխանություններին մատուցած այլ ծառայությունների համար: Այսօրվա անարժեք իշխանությունը մի օր հեռանալու է` իր հետ տանելով ինքնակոչ հերոսներին ու անարժան մեդալակիրներին: Իսկ դուք մնալու եք որպես իրական հերոսներ...