Պահակային շների բուծմամբ զբաղվող ամերիկյան ընկերությունում ծնված այս բարակը 80 կգ է և իր տերերից ավելի բարձրահասակ է դառնում, երբ կանգնում է հետևի թաթերի վրա։ Հալքն ամեն օր 2 կգ աղացած միս է ուտում։ 17 ամսական այս շունն աշխարհի ամենախոշոր պիտբուլն է։ Նրա տերերը՝ Մարլոն ու Լիզա Գրենանները, իրենց երեք տարեկան երեխայի՝ Ջորդանի ապահովությունը վստահում են Հալքին։ Ջորդանն օգտվում է առիթից ու ձիու պես հեծնում է Հալքին, սակայն որքան էլ որ Ջորդանը Հալքի հոգին հանում է, Հալքը երբեք չի վնասում երեխային, քանի որ շատ կապված է նրա հետ։ Թեպետ պիտբուլները պաշտոնապես դասվել են վտանգավոր ցեղատեսակների շարքին, Գրենանների ընտանիքը պնդում է, որ իրականում իրենց չորքոտանի բարեկամը բնավ էլ վտանգավոր չէ։ Հալքի տերերը գտնում են, որ նա շատ ընկերասեր ու մարդամոտ շուն է։ Փաստորեն այս պարթև մարմնի տակ շատ փխրուն սիրտ է թաքնված։