34-ամյա Փերիզ Հիլթոնն անցյալ շաբաթվա վերջին մասնակցում էր սիգարի 17-րդ ամենամյա փառատոնին, որին ներկա էին նաև հայտնի մոդել Նաոմի Քեմփբելը և Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոյի որդին։ Փառատոննն ացնկացվում էր Հավանայում, իսկ Փերիզ Հիլթոնն ու Նաոմին փառատոնի հատուկ հյուրերն էին։ Ֆիդել Կաստրոյի որդին՝ Դիազ-Բալարտը, բավականին քեֆչի մարդ դուրս եկավ։ Նա հաճույքով լուսսանկարվում էր հայտնի աստղերի հետ։ Ֆիդել Կաստրո Դիազ-Բալարտը (սա է Կուբայի նախկին առաջնորդի որդու ամբողջական անունը) գիտնական է։ Երկու գեղեցկուհիներն էլ մի լավ նախապատրաստվել էին այս շքեղ միջոցառմանը։ Փերիզ Հիլթոնը բավականին խոր լանջաբացվածքով պսպղուն զգեստ էր կրում, իսկ Նաոմին՝ սև ասեղնագործ զգեստ։ Նրանք այնքան շլացուցիչ տեսք ունեին, որ Դիազ-Բալարտի համար հեշտ չէր գիտնականին բնորոշ խստահայացությունը պահպանել այս գեղեցկուհիների կողքին։
Սիգարը Կուբայի ամենապահանջված արտադրանքներից է։ Սիգարի փառատոնին այցելուներ են ժամանում ավելի քան 60 տարբեր երկրներից։ Այս ամենամյա փառատոնի դեբյուտը կայացավ 1999 թ.-ին։ Այդ ժամանակից ի վեր այն գնալով ավելի ու ավելի հայտնի ու բազմամարդ է դառնում։
Փերիզ Հիլթոնն ու Նաոմի Քեմփբելը զվարճանում են սիգարի փառատոնին։
Փերիզը սիգարների գործարանում
Սելֆի հսկայական սիգարի հետ