Պահքի կերակուր. լցոնած կարտոֆիլ


09:15 , 3 մարտ, 2015

Բաղադրությունը`

1,5 կգ կարտոֆիլ
0,5 կգ սունկ
1 գլուխ սոխ
Կանաչի
Ձեթ
Աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը`

Կարտոֆիլը կեղևով խաշել: Սունկը կտրատել և բուսայուղի մեջ տապակել սոխի հետ: Կարտոֆիլը մաքրել, կիսել: Գդալով միջուկը հանել, խառնել սունկի հետ, ապա ստացված խյուսով լցոնել կարտոֆիլները, վրան կանաչի շաղ տալ: